«Հայաստան» դաշինքը հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքներում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների և համակիրների հետ: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և ներքաղաքական հարցերի մասին։

Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:

Սիրելի հայրենակիցներ.

առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:

Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի»,- գրել է Սաղաթելյանը։