Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Վեդիում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վեդի համայնքի մասին

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կոնկրետ պարագայում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել, քանի որ Վեդի խոշորացված համայնքի դեպքում նման հաստիքներ պարզապես չկան։

Գոյություն չունեցող հաստիքներում, գոյություն չունեցող վարձատրությամբ նշանակումներ չեն կարող արվել։

Վարչական ղեկավարներ նշանակելու համար մինչ այդ պետք է աշխատակազմի կառուցվածքային ու հաստիքացուցակի փոփոխություններ անել։ Իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

Ավելին, աշխատակազմի կառուցվածքի ու հաստիքացուցակի փոփոխությունների մասին որոշումն ընդունում է ավագանին, որն այս պահին չկա»։