Արագածոտնի մարզպետը կազատվի պաշտոնից

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը  կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:

Նրան կփոխարինի «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության  նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Այս հարցը նույնպես ներառված է չզեկուցվող հարցերի շարքում:

Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը  այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս  առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում: Դեկտեմբեր ամսին էլ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռազմիկ Պետրոսյանը օրենքի խախտումով է նշանակվել պաշտոնին, քանի որ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:

Ռազմիկ Պետրոսյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի  վաշտի հրամանատարի տեղակալ: