Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունները արևմտյան ԶԼՄ-ները Կրեմլի հաղթանակ են անվանել

Ռուսաստանը հաղթեց Ժնևում անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջին բանակցություններում: Այս մասին գրել են արևմտյան միանգամից մի քանի լրատվամիջոցներ։ Գրում է tvzvezda.ru-ն:

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը նշել է, որ առաջին պլանում ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիրն էր, ինչը «վաղուց նյարդայնացնում էր Պուտինին»։

Բրիտանական «Գարդիան» հրատարակությունն ավելի զուսպ է արձագանքել: Թերթի լրագրողները չեն բացառել, որ հնարավոր է բանակցությունների ամբողջական խափանում։

«Միջազգային դիտորդներից քչերն են ակնկալում, որ այս շաբաթ հարաբերությունների ճգնաժամը արագ կլուծվի»,- գրում է թերթը։

Այն, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը դժվար թե արագ համաձայնության գան, ենթադրել են նաև բրիտանական «Թայմս»-ի լրագրողները։ Առաջընթացի բացակայության մասին գրել է նաև «Դեյլի էքսպրեսը»։

Ավելի վաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի «գլուխը մտցրեց» անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկները։ Լրատվամիջոցները նշել են նաև Վաշինգտոնի պատասխանի հավանական ամսաթիվը:

Հունվարի 10-ին Ժնևում կայացել են ռուս-ամերիկյան բանակցություններ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Հաջորդիվ Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գագաթնաժողովը, իսկ Վիեննայում՝ խորհրդակցություններ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հարթակում։