Այս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ շինծու «բարիշելու» քաղաքականությունը բերելու է նորանոր կորուստների և արհավիրքների հենց «հպարտ քաղաքացիներ» գլխին

«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ քրոնիկոնը։

Ադրբեջանական զինուժի կողմից արդեն երկրորդ օրն է ինչ կտրուկ սրվում է իրավիճակը։

Օգտագործելով Հայաստանի և Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված հենակետերը, թուրք-ադրբեջանական ռազմական ուժերը երեկ և այսօր անցել են հարձակումների հայկական գյուղերի և հենակետերի ուղղությամբ։

Ունենք արդեն վիրավորներ և զոհվածներ։

Հիմա հարց, որքա՞ ն պետք է հայ վիրավորվի և զոհվի և որքա՞ն հայկական տարածք պետք է զավթի թուրք-ադրբեջանական տանդեմը, որ ՀՀ հպարտ քաղաքացիները հասկանան մի պարզ իրողություն։

Այս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ շինծու «բարիշելու» քաղաքականությունը բերելու է նորանոր կորուստների և արհավիրքների հենց «հպարտ քաղաքացիներ» գլխին։

Ապագա Կա՛…վայելեք։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։