Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել

Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ։

Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշել է Քոչարյանը։