ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը նախատեսվում է հունվարի 10-ին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը, նախնական, նախատեսվում է անցկացնել հունվարի 10-ին։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել:

Վլադիմիր Պուտինը աջակցել է նրա նախաձեռնությանը, հայտնլ էին Կրեմլից։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ նիստի անցկացման կազմակերպիչը Հայաստանն է։