Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է  «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Հարց ու պատասխանը ստորև․

Հարց Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

Պատասխան Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

Հարց Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

Պատասխան․ Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության  օբյեկտների պահպանությունն է լինելու։

Հարց Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։
Պատասխան Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։