Վիեննայի բանակցություններում մենք երաշխիքներ ենք պահանջում՝ կանխելու նոր պատժամիջոցները․ Ամիր Աբդոլլահիան

Հինգշաբթի երեկոյան «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին, հաղորդել է, որ Իրանը Վիեննայի բանակցություններում երաշխիքներ է պահանջում, ինչը կկանխի նոր պատժամիջոցների սահմանումը և պատժամիջոցների վերադարձը դրանց վերացումից հետո: Գրում է IRNA գործակալությունը:

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլահիանին ասել է. «Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը բանակցությունները ճիշտ ուղու վրա դրեց»: Նրա խոսքով՝ «եթե արևմտյան կողմերը լուրջ մտադրություններ ունենան, հնարավոր է լավ համաձայնության գալ»։

«Մենք կոչ ենք անում չեղարկել Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հատկապես այն պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային համաձայնագրին»,- ասել է նա։