Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբծննդյան տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են  Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում  համատեղ քայլերի իրականացման ընթացքը: