ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարել Լուկաշենկոյի և Տոկաևի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Քննարկվել են ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժեր այս երկիր ուղարկելու մասին՝ուղղված իրավիճակի կարգավորմանը»,- ասել է Զայնետդինովը։