Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհվել է անվտանգության 18 աշխատակից

Ղազախստանում անկարգությունների հետևանքով անվտանգության աշխատակիցների զոհերի թիվը հասել է 18-ի, 748-ը վիրավորվել են, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ին։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ավելի վաղ զգուշացրել էր, որ իշխանությունները ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով  իրավապահներ են զոհվել և տուժել են։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 350 վիրավորի մասին։

Ցուցարարներն արդեն մի քանի անգամ փորձել են գրոհել վարչական շենքերն ու ոստիկանական բաժանմունքները, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։

Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն էսահմանվել։