ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության ներկայիս նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ՀԱՊԿ զորամիավորումը Ղազախստան տեղափոխելու հարցը, ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր այս երկիր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մասին, որն ուղղված է երկրում իրավիճակը կարգավորելուն»,-ասված է հաղորդագրության մեջ։