Աշխարհաքաղաքական պատերազմի նոր փուլը սկսված է

Այլևս որևէ կասկած չկա, որ այն, ինչ հիմա կատարվում է Ղազախստանում, ոչ թե զանգվածների արդարացի և տարերային սոցիալական ընդվզում է, այլ, այսպես կոչված, գունավոր հեղաշրջման փորձ է: Հեղուկ գազի գնի կրկնապատկումն ընդամենը պատրվակ է, իսկ գնի անհիմն ու կտրուկ բարձրացումը, շատ հնարավոր է, կազմակերպված սադրանք: Եվ բնավ պատահական չէ, որ Ղազախստանում գունավոր հեղաշրջման փորձը բռնկվեց հիմա, ավելի ճիշտ, Ռուսաստանի կողմից հայտնի պայմանագրի և համաձայնագրի նախագծերի տեսքով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացված պահանջներից (շատ վերլուծաբանների բնորոշմամբ` վերջնագրից) հետո:

Ղազախստանում այժմ կատարվողն ԱՄՆ-ի կամ նրա գլխավորությամբ հավաքական Արևմուտքի յուրօրինակ պատասխանն է ՌԴ-ին, աշխարհաքաղաքական պատերազմի նոր փուլի մեկնարկը, միաժամանակ ճնշամիջոց, որպեսզի Ռուսաստանը հունվարի 10-ից սկսվելիք բանակցություններում հանդես գա թուլացած դիրքերից, խեղճացած վիճակում, եթե նկատի ունենանք, թե Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի համար ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ Ղազախստանի կորուստը` ոտքով- գլխով հայտնվելն արևմտյան ճամբարում:

Այլ խնդիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արդյոք կկարողանա՞ կամ վճռականորեն կճնշի՞ գունավոր հեղաշրջման փորձը, ինչպես Լուկաշենկոն դա արեց Բելառուսում, թե ձևական դիմադրությունից հետո, որի ընթացքում, անշուշտ, զոհեր ու վիրավորներ կլինեն միամիտներին խաբելու համար, իշխանությունն, ի վերջո, կհանձնի ապստամբների շարքերում ու նրանց ետևում կանգնած Արևմուտքի մարդկանց: Եթե նա մասոն է, ինչը բացառված չէ, ապա մենք ականատեսը կլինենք իշխանության հանձնման սցենարի իրականացմանը:

Դատելով ամենից, Ղազախստանում այժմ կատարվողը համաշխարհային գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի և նրանց կողմից ղեկավարվող ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից վաղուց էր նախապատրաստված այնտեղ` սորոսական տարբեր կազմակերպությունների, արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների և, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» միջոցով:

Ավելին. նկատի ունենալով, որ բնակչությամբ Ղազախստանի ամենամեծ քաղաքում` Ալմա Աթայում, մասոնական բազմաթիվ խորհրդանիշների կարելի է հանդիպել, կարելի է եզրակացնել, որ մասոնները, ի թիվս աշխարհի այլ պետությունների, իրենց թաթը վաղուց են դրել նաև Ղազախստանի վրա: Այն, որ գազի գնի բարձրացումն ընդամենը պատրվակ է գունավոր հեղաշրջման համար, վկայում են հետևյալ փաստերը.

  1. Նախ, հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումը` հայկական դրամի փոխարժեքով 1 լիտրի դիմաց 50 դրամից 100 դրամի (այլ տեղեկություններով` 70-ից 140 դրամի), անհիմն, միանգամայն արհեստական պատճառաբանություն ունեցող և սադրիչ բնույթ ունի: էներգետիկայի նախարարությունը կատարվածը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գների ձևավորումը սկսվել է առաջարկի և պահանջարկի հիման վրա, բայց մի՞ թե դժվար էր կանխատեսել, որ Նոր տարվա առաջին օրերին ավտոմոբիլային հեղուկ գազի պահանջարկն ավելանալու է, հետևաբար առաջարկը պետք է համապատասխանի դրան:
  2. Գազի գնի անհիմն բարձրացման համար պատասխանատու Ժանաոզենի գազի վերամշակման գործարանը և հեղուկ գազի էլեկտրոնային բորսան, ըստ էության, պատկանում են արևմտյան ընկերությունների… Հիշյալ գործարանի տնօրեն Նակբերգեն Տուլեպովը և հեղուկ գազի էլեկտրոնային էլեկտրոնային առևտրի կենտրոնի ղեկավարն արդեն բերման են ենթարկվել ու ձերբակալվել:
  3. «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, երեկ Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը, ըստ Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայության, Ղազախստանի Ակտաու քաղաքում կառավարական հանձնաժողովի անդամները հանդիպել են գազի գնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստների հետ:

«Նիստում հայտարարվել են Ակտաու քաղաքի նախաձեռնող խմբի հետ բանակցությունների ընթացքում ընդունված որոշումները, այն է` հեղուկ գազի արժեքը նվազեցնելու և 1 լիտրի համար 50 տենգե (0,11 դոլար.-Խմբ.) գինը սահմանելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ցուցարարներին երաշխավորվել է, որ նրանք պատասխանատվության չեն ենթարկվի բողոքի ակցիային մասնակցելու համար։

Իր հերթին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Twitter-ի միջոցով հաստատել է գնի իջեցումը և ցուցարարներին հորդորել չհետևել «հասարակության կայունությունն ու միասնությունը խարխլելով շահագրգռվածների» կոչերին։ Երկրի ղեկավարը մանրամասնել է, որ այսօր նախատեսված աշխատանքային հանդիպմանը իշխանությունները կքննարկեն ցուցարարների սոցիալական և տնտեսական այլ պահանջներ նույնպես, սակայն բողոքի ցույցերը և զանգվածային անկարգություններն այս ամենից հետո էլ շարունակվել են:

  1. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեկ հանդես է եկել կոչով` կապված գազի գնի կրկնակի թանկացման առիթով երկրի տարբեր քաղաքներում չարտոնված ցույցերի հետ։ Նա երկրի բնակիչներին կոչ է արել խոհեմություն դրսևորել և չտրվել ներքին և արտաքին սադրանքներին։

«Քաղաքացիական և ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերը բացարձակապես անօրինական են,- ասել է նախագահը։- Սա հանցագործություն է, որը կարելի է պատժել։ Իշխանությունը չի ընկնի, բայց մեզ ոչ թե հակամարտություն է պետք, այլ փոխադարձ վստահություն և երկխոսություն»:

Տոկաևի խոսքով, այժմ վտանգված է ղազախստանցիների բարեկեցությունը և երկրի տեղը ժամանակակից աշխարհում:

«Ձեր կողմից բոլոր օրինական խնդրանքներն ու պահանջները մանրակրկիտ կդիտարկվեն, և համապատասխան որոշումներ կկայացվեն։ Այս բոլոր հարցերի շուրջ վաղը տեղի կունենա աշխատանքային հանդիպում»,- եզրափակել է նախագահը։

Այնուհանդերձ, Ալմա Աթայում հունվարի 4-ի երեկոյան ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ, որոնք օգտագործել են գազ և խլացուցիչ նռնակներ։ Քաղաք է ուղարկվել հատուկ տեխնիկա։

  1. Չնայած այս ամենին, Ղազախստանում չարտոնված ցույցերը, զանգվածային անկարգությունները հունվարի 5-ին շարունակվել են ոչ միայն գազալցակայանների և իշխանությունների զիջումներից, այլև Ղազախստանի կառավարության այսօրվա հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել երկրի նախագահի պահանջով:

Տոկաևն այսօր առավոտյան պաշտոնանկ է արել կառավարությանը, որի վրա, նրա խոսքով, ընկած է հատուկ մեղք ներկայիս իրավիճակը թույլ տալու համար։ Ղազախստանի նախագահը կատարվածի մեջ մեղադրել է կառավարությանը, նրա խոսքով, այն չի կարողացել զսպել գնաճը։ Պատասխանատվությունը կրում են նաև «Կազմունայգազ» և և «Ղազախգազ» ընկերությունները: Տոկաևը նաև հանձնարարել է 6 ամսով ներդնել հեղուկ գազի և բենզինի գների պետական ​​կարգավորում։

  1. Չարտոնված ցույցերը և զանգվածային անկարգությունները բացի Ժանաոզեն, Ակտաու, Ալմա Աթա քաղաքներից, գրեթե միաժամանակ սկսվել են նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանում, Կարագանդայում, Ատիրաուում, Ուրալսկում, Տալդիկորգանում, Կիզիլորդայում և Շիմքենթում, ապա արագորեն ծավալվել Ղազախստանի ևս 3 քաղաքում, ինչն առնվազն հուշում է դրանց կազմակերպված բնույթի մասին:

Տոկաևն այսօր, լույս 5-ի գիշերվանից պարետային ժամ է մտցրել Ալմա Աթայում և Մանգիստաու մարզում` ժամը 23։00-ից մինչև առավոտյան 7։00-ը` արտակարգ դրության ողջ ժամանակահատվածի համար:

«Արտակարգ դրության ժամկետի համար ստեղծել Ալմա-Աթա քաղաքի պարետատուն և նրան տալ «Արտակարգ դրության մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ»,- նշված է նախագահի հրամանագրում։

Պարետատուն կստեղծվի նաև Մանգիստաուի մարզում: Սահմանափակվել է մուտքն ու ելքը Ալմա Աթա, որտեղ առայժմ դեռ երկու շաբաթով արտակարգ դրություն է մտցվել։ Սահմանվել են նաև քաղաքում ազատ տեղաշարժի, ներառյալ տրանսպորտային միջոցների երթևկության սահմանափակումներ: Բացի այդ, նախագահի հրամանագրով ամրապնդվում է հասարակական կարգի պահպանությունը և պաշտպանությունը հատկապես կարևոր պետական ​​և ռազմավարական օբյեկտների, որոնք ապահովում են բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունը։

Փաստաթղթի համաձայն, իշխանությունները պետք է ապահովեն ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը, անձնական խուզարկությունները, նրանց նրանց մոտ եղած իրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների զննումը։ Ալմա-Աթայում և Մանգիստաու մարզում խաղաղ հավաքների, սպորտային և զանգվածային այլ միջոցառումների, գործադուլների, այլ եղանակներով իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու բոլոր դրսևորումների կազմակերպումը և անցկացումն արդեն արգելված են:

Տոկաևը նաև որոշել է ժամանակավորապես առգրավել Ալմա-Աթայի և Մանգիստաու մարզի ֆիզիկական անձանց զենքն ու զինամթերքը։

«Արգելել զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, հատուկ միջոցների, թունավոր նյութերի վաճառքը, սահմանել դեղորայքային թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պրեկուրսորների, ինչպես նաև էթիլային սպիրտի, ալկոհոլային արտադրանքիշրջանառության հատուկ ռեժիմ»,- նշված է հրամանագրում։

Չնայած ձեռնարկված միջոցառումներին, բողոքի միջոցառումները, զանգվածային անկարգություններն այսօր շարունակվել են ոչ միայն Ալմա Աթայում, այլև, Orda.kz-ի փոխանցմամբ, Ղազախստանի մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Ժանաոզենում և Սեմիպալատինսկում։ Ժանաոզենում ցուցարարները պահանջում են իշխանափոխություն, ակիմների ժողովրդական ընտրությունների անցկացում, 1993 թվականի Սահմանադրության վերադարձ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարում։ Մոտ 12 հազար մարդ հավաքվել է քաղաքի կենտրոնական հրապարակում, նրանք պահանջում են վերադարձնել նաև շարժական ինտերնետը։

Ցուցարարները, որոնք վանկարկում են նաև «Առա՛ջ, Ղազախստան» կարգախոսը, զինված են փայտե մահակներով, այլ իրերով, նրանց մոտ նկատելի են նաև իրավապահներից խլված վահաններ և հատուկ տեխնիկա: Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի հաղորդագրության, հանրապետության մի շարք շրջաններում գիշերը բողոքի ցույցերը շարունակվել են: Հանրահավաքներն ուղեկցվել են ճանապարհների փակմամբ, ոստիկանությունը հաղորդում է նաև իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին։

Ալմա-Աթայում, Շիմքենդում և Տարազում ցուցարարները հարձակվել են շրջանային վարչակազմերի վրա և կոտրել շենքերի պատուհաններն ու դռները: Բացի այդ, ցուցարարները քարեր, փայտեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել։ 95 ոստիկան վիրավորվել է, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել։ Միաժամանակ, Orda.kz պորտալի տեղեկացմամբ, Ակտոբե քաղաքում ոստիկանությունը հրաժարվել է բերման ենթարկել ցուցարարներին: Իրավապահները հայտարարել են, որ «ժողովրդի հետ են և ձեռք չեն բարձրացնի (նրա վրա)»։

Ղազախստանի նախագահ Տոկաևն այսօր հանդես է եկել 24 ժամվա ընթացքում ժողովրդին ուղղված իր երկրորդ տեսաուղերձով: Նա հայտնել է, որ այսօրվանից գլխավորում է հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նախագահը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր։

«Իմ ձեռնարկած միջոցառումներն ուղղված են բազմազգ Ղազախստանի բարօրությանը,- դիմելով երկրի բնակչությանը, ասել է Տոկաևը:- Բայց այդ միջոցառումները դեռևս անբավարար են։ Ուշադրություն է հրավիրվում խուլիգանական տարրերի կազմակերպվածության բարձր մակարդակի վրա:

Սա վկայում է ֆինանսապես մոտիվացված դավադիրների կողմից մանրակրկտորեն մտածված գործողությունների ծրագրի մասին: Հենց դավադիրների»։

Նախագահը հայտնել է, որ իրավապահների հետ բախումների արդյունքում կան սպանվածներ և վիրավորներ, և իշխանությունները հնարավորինս կոշտ կգործեն իրավախախտների նկատմամբ։

«Ավազակային տարրերի ամբոխները ծեծում են զինծառայողներին, ծաղրում, մերկ քշում փողոցով, բռնության ենթարկում կանանց, թալանում խանութներ,- ասել է Տոկաևը:- Իրավիճակը սպառնում է Ալմա Աթայի բոլոր բնակիչների անվտանգությանը»։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գտնվում է մայրաքաղաքում, մնում է ժողովրդի կողքի, նա խոստացել է մոտ ապագայում նոր առաջարկներով հանդես գալ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Տոկաևն ընդգծել է, որ մնում է հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն։

«Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու»,- ասել է նա։

Վերջին տեղեկությունների համաձայն, Ալմա Աթայում ցուցարարները հրկիզել են «Ղազախստան» հեռուստաալիքի շենքը, Թալդիկորգան քաղաքում քանդել  Նազարբաևի հուշարձանը:

 

Արթուր Հովհաննիսյան