Ցուցարարները հարձակվել են Ղազախստանի նախագահի նստավայրի վրա

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները ներխուժել են Ալմաթիում գտնվող նախագահական նստավայր, անվտանգության աշխատակիցները լքել են շենքը։

Լրատվամիջոցի համաձայն` ցուցարարները զինված են կարաբիններով, գնդացիրներով։ Ղազախստանի նախագահի հիմնական նստավայրը գտնվում է Նուր-Սուլթանում։

Շենքը ներառված է Ղազախստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, գտնվում է պետական պահպանության տակ։