Էական չէ՝ ինչպես կավարտվեն Ղազախստանի ցույցերը․ էական է՝ տեսնել միտումը

Ինչպես որ կանխատեսվել էր բազմիցս վերջին մեկ տարվա ընթացքում, Եվրասիայում մեծ աշխարհաքաղաքական վերաբաժանման ընթացքում նոր թեժ կետ է ձևավորելու արդեն Միջին Ասիայում։ Արաբական Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Բելառուս, Հարավային Կովկաս, իսկ այժմ նաև Ղազախստան, Թուրքմենստան և այլն։ Նրանք, ովքեր հետևում են մեր մեծ տարածաշրջանի իրադարձություններին մշտապես, ոչ մի զարմանալի և անսպասելի բան չեն գտնի իրենց համար։

Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված կայունության շրջանն ավարտվել է։ Անկայությունը, մեծածավալ տրանսֆորմացիաները, սոցիալ-մշակութային տեղաշարժերը ներկայի ու ապագայի հիմնական գործոններն են լինելու։ Դրանց անխուսափելի հետևանք է լինելու նաև պետական սահմանների փոփոխությունը, ինչպես արդեն եղել է Սիրիայում, Ուկրաինայում, Հայաստանում։ Այս կոնտեքստում այնքան էլ էական չէ, թե ինչպես կավարտվեն Ղազախստանում մեկնարկած ցույցերը։ Էական է տեսնել միտումը, որն, անկասկած, ազդելու է նաև մեզ ու մեր դաշնակիցների վրա։ Իսկ միտումն ինքնին շատ խոսուն է։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից