Ղազախստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ «Ղազախստանի Հանրապետության սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել Ալիխան Ասխանի Սմայիլովին»,- նշված է փաստաթղթում: Այնտեղ նաև նշված է, որ կառավարության անդամները կշարունակեն կատարել իրեց պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: