Վանի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցուց մի պատ է մնացել կանգուն

Վանի հայոց պատմության ոչնչացումը ցեղասպանական մտածելակերպի դրսևորում է:

Վանի Բաշկալե շրջանի Սուրբ Բարդուղիմեոսի վանքը թուրքական իշխանությունների կանխամտածված և հանցավոր անգործության հետևանքով ոչնչացման եզրին է։

Ինչպես հաղորդում է ANF գործակալությունը, 2011-ին նահանգապետի վարչակազմը հայտարարեց հայկական վանքը վերականգնելու ծրագրերի մասին, սակայն տասը տարվա ընթացքում ոչ մի քայլ չձեռնարկվեց։

Վանքը հիմնադրվել է Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում՝ մ.թ.ա. 1-ին դարում. այն լքվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Դրանից հետո վանքը 1915-1916 թվականներին անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ, և այդ ժամանակվանից գտնվում է թուրքական բանակի բազայի տարածքում, որը 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը անձեռնմխելի է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցն աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։ Ռազմաբազան այլ վայր տեղափոխելուց հետո օբյեկտը փոխանցվել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը, գրում է գործակալությունը։

Բնապահպանական ասոցիացիայի նախագահ Վան Ալի Կալչիկի խոսքով, պատմական վայրի ոչնչացումը ցեղասպանական մտածելակերպի շարունակությունն ու դրսևորումն է։ Նա պատմել է, որ Վանում ոչնչացվում է ողջ հայոց պատմությունը։ Թալանչիները արագացրել են եկեղեցու ավերումը՝ գանձեր փնտրելու համար թունելներ փորելով։

Կալչիկը ընդգծել է, որ իշխանությունների հայտարարած վերականգնումը չի իրականացվել, իսկ եկեղեցուց միայն մեկ պատ է մնացել։

Պաշտոնական գաղափարախոսության համաձայն՝ քրիստոնեության խաչերի տակ միշտ գանձեր են թաղված։ Այս մտածելակերպը կործանարար է։ Հետևանքը Միջագետքի արժեքների ոչնչացումն է։