Սիոնիզմը տեղ չունի աշխարհի ապագայում. Ամիր Աբդոլահիան

Արձագանքելով սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի հայտարարությանը՝ ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Սիոնիզմը տեղ չունի աշխարհի ապագայում»։ Գրում է parstoday.com-ը:

Աբդոլահիանը երկուշաբթի օրը թվիթերյան գրառմամբ արձագանքելով Իսրայելի արտգործնախարարի  հայտարարությանը, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է ժողովրդի իրավունքներն ու շահերը, իսկ սիոնիզմը տեղ չունի աշխարհի ապագայում։

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը վերջերս հայտարարեց, որ ռեժիմը կարող է հարձակվել Իրանի վրա՝ առանց ԱՄՆ կառավարությանը տեղյակ պահելու և «ոչ մեկի թույլտվության կարիքը չունի»՝ իր անվտանգությունը պաշտպանելու հարցում։