Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից․ Էրդողան

Թուրքիան ոչ մի հանգամանքներում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումից, որը կոչված է դառնալու Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի մայրուղի: Ապրիլի 7-ին այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Անկախ այն բանից, թե ով ինչ է ցանկանում կամ չի ցանկանում, մենք սկսում ենք, և մենք կկառուցենք «Ստամբուլ» ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,- մեջբերում է նրա խոսքը Anadolu գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: