Ինչպես են ապրում առողջական խնդիր ունեցող մարդիկ հետպատերազմյան քաոսում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը։

Մարտի 26-ին իրազեկման օր էր՝ այսպես կոչված Մանուշակագույն օրը, որը Էպիլեպսիայի մասին իրազեկման և տեղեկատվության տարածման օրն է, ինչ է արվել Հայաստանում էպիլեպսիայով հիվանդ երեխաներին օգնելու համար, որքանո՞վ է պետությունը ներգրավված դրանում։ Ելենա Բաղդասարյանն ասաց, որ այսօր առավել, քան երբևէ էպիլեպսիայով հիվանդ երեխաներն անօգնական են, և պետական աջակցությունը հիմա այնքան մեծ չէ։ Ավելին, բուժառուների համար դեղեր ձեռք բերելու համար պետական մրցույթում հաղթել է ավելի էժան դեղ ներկրող ընկերությունը, այն դեպքում, երբ ռեմիսիայի փուլում գտնվող երեխաներին չի թույլատրվում փոխել դեղը։ Եվ հիմա տևական ժամանակ է՝ անգամ այդ դեղը չի ներկրվում։

Հաղորդման հյուրը ներկայացրեց, թե պատերազմական վիճակն ինչպես է ազդել հիմնադրամի վրա։

Անդրադարձանք նաև AstraZeneca պատվաստանյութին, թե ինչու է Հայաստանը հենց այդ տարբերակը ներմուծել, երբ աշխարհի որոշ երկրներ հրաժարվել են այդ պատվաստանյութից։ Ովքե՞ր են պատվաստվելու առաջնահերթ, պարտադի՞ր է արդյոք լինելու պատվաստումը։ Ի՞նչ արդյունավետություն ունի պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Ելենա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ քանի դեռ պարզ չէ, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ փորձարկում է իրականացվում, պատվաստման գործընթացն էլ ինչ-որ տեղ ռիսկային է լինելու, և այդ բոլոր ռիսկերի մասին պետք է իրազեկել հանրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում