Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` նեղ ձևաչափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հանդիպել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: