Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողները կգիշերեն կառավարության շենքի առջև․ Aravot.am

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված՝ շիրակցի 62 զինծառայողների ծնողները կառավարության առջև են պատրաստվում գիշերել։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Կայքը հայտնում է, որ գերեվարվածների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել: Նրանք տեսակցություն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության աշխատակազմից, սակայն ցուցարարներին փոխանցել են, որ՝ «Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը «մեկուսացած» է՝ բազմաթիվ հանդիպումների պատճառով» եւ գերեվարվածների ծնողներին ընդունել չի կարող: Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին:

Գերեվարվածների հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասել են, որ պատրաստվում են գիշերն անցկացնել կառավարության շենքի մոտ. «Մենք գնալու տեղ չունենք»: