Սկսվել է Սյունիքի հանձնման օպերացիան․ Նիկոլի ու Ալիևի նպատակները նույնն են (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանն է։

Ալիևը` Բաքվից, Փաշինյանը` Հայաստանի մարզերից, նույնաբովանդակ հայտարարություններ են հնչեցնում․ երկուսն էլ ասում են, որ պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, խոսում են տրանսպորտային նոր հնարավորությունների մասին ու շեշտում նույն միտքը՝ Զանգեզուրով անցնող տրանսպորտային նոր ճանապարհների, երկաթուղու կառուցման մասին։

Այսինքն՝ Փաշինյանի ու Ալիևի նպատակները նույնն են։ Բայց կա մեկ վճռորոշ տարբերություն։ Ադրբեջանը գնում է թյուրքական աշխարհի միավորման, ազգային շահերի պահպանության ճանապարհով, աշխարհի թուրքալեզու երկրներին հրավիրում Սյունյաց աշխարհ՝ նպատակը Սյունիքի թրքացումն է: Իսկ Փաշինյանը գնում է Հայաստանի, հայկական ազգային շահերի ոտնահարման ու անտեսման ճանապարհով, և ուղղակիորեն նպաստում պանթուրքիզմի, Մեծ Թուրանի ծրագրի իրականացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում