ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով քվորում չապահովվեց. Դավիթ Ափոյան

Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

«Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ մի՞գուցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»,- գրել է Ափոյանը:

Ավելի վաղ ԵՊՀ խսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնել էր, որ Կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ը բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: