Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից և կնշանակվի ԲՏԱ նախարար

Կառավարության այսօրվա նիստում որոշումը կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատել զբաղեցրած պաշտոնից։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը, լրագրողի վրա հարձակվելու դեպքից հետո, երեկ հայտարարեց ԲՏԱ նախարարի պաշտոնը լքելու մասին։