Սերոբյանների «ընտանեկան» դատախազը

Երեկ ԶԼՄ-ներից տեղեկացա, որ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, որը ղեկավարում է ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի որդին՝ Ժորժիկ Սերոբյանը, 2020 թվականի ընթացքում պետպատվերի շրջանակում ձևական հիվանդ երեխաների գրանցելու, խարդախություն կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ շուրջ 7 միլիոն 984 հազար դրամ հափշտակելու կասկածանքով քրեական գործ հարուցող դատախազ Դավիթ Մարտիրոսյանն, այն նույն դատախազն է, ով նաև որպես մեղադրող հանդես է գալիս Երվանդ Սերոբյանի և նրա երկու գործընկերների դեմ դատարանում՝ պաշտպանելով մի «տուզիկ» մեղադրանք. Սերոբյանը և նրա ընկերները մեղադրվում են պաշտոնական կեղծիքի մեջ…

Մի այլ դատական գործով էլ նույն դատախազ Մարտիրոսյանը պաշտպխանում է քննչական-դատախազություն շահերը, որը նաև բխում է Սերոբյանի շահերից, քանի որ դատախազությունը գտնում է, որ Սերոբյանը, ո՛վ չի տարել իր ուսանողներին պրակտիկաների, ո՛վ  ըստ ընթացակարգի չի ընդունել կուրսային աշխատանքները, ո՛ւմ փոխարեն այլ մարդիկ են լրացրել մատյանները և այլն, անօրնականություններ չի կատարել…

Ստացվում է՝ դատախազ Մարտիրոսյանը և Սերոբյանները «3 գործով «միավորված» են..

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից