Այսօր մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են հոգեզուրկ «դեմոկրատական» ստանդարտներ, որոնք քայքայում են կեցության աստվածային հիմքերը

Երկրային օրենքները, եթե հակասության մեջ են մտնում Աստվածային Օրենքի հետ

Քրիստոնեական համայնքը, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցին գալ կիրակի տոնելու է Սուրբ զատկական տոնը։ Լիահույս եմ, որ այդ հոգևոր տոնի մեկնումը հոգևոր սպասավորները կտան։

Այսօր ցանկանում եմ պատմել հետևյալ իրական պատումը։ Տարիներ առաջ դատական մի գործով պաշտպանում էի լրատվական մի միջոցի շահերը, ում դատի էին տվել նույնասեռականները, աստվածաշնչյան լեզվով ասած՝ արվամոլները։ Հետագայում պարզվեց, որ դրանց դատական ծախսերը հոգացել էր Սորոսի հիմնադրամը։ Առաջին դատական նիստին դահլիճը լեփ լեցուն էր դրանց համակիրներով, ովքեր հիմնականում ուսանողներ էին։

Դատական ընդմիջման ժամանակ պարզեցի, որ մասնակիցների գերակշռող մասն իրեն նույնասեռական չի համարում, սակայն կողմ է ազատ ապրելուն։ Բացատրեցի, որ անձի ազատությունը սահմանափակվում է Աստվածային օրենքներով։ Օրինակ, մի սպանիր։ Իսկ ինչ վերաբերվում է նույնասեռական լինելու ազատությանը, ապա Աստված Ադամին տվեց Եվա և օրենքի ուժով արգելեց տղամարդու ամուսնությունը տղամարդու հետ, ուստի ցանկացած երկրային օրենք, ՄԻԵԴ-ի նախադեպ չի կարող փոխարինել Աստվածային Օրենքին, եթե հակասության մեջ է մտնում։ Հաջորդ դատական նիստին դահլիճի համակրանքն իմ կողմն էր:

Հետևություն. Երկրային օրենքները, եթե հակասության մեջ են մտնում Աստվածային Օրենքի հետ, կամ չեն կիրառվում գործնականում, կամ դառնում են կործանարար տվյալ երկրի համար։

Այսօր ականատեսն ենք, թե ինչպես են մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում հոգեզուրկ «դեմոկրատական»  ստանդարտներ, որոնք քայքայում են կեցության աստվածային հիմքերը՝ դրանից բխող կործանարար հետևանքներով։

Այսօր փորձ է արվում ընտանիք եզրույթի տակ հասկանալ երկու անձի միությունը, որտեղ սեռը կապ չունի, որն Օրենքի կոպտագույն խախտում է հետևյալ պատճառաբանությամբ.

Ադամի և Եվայի ընտանիքի ստեղծման պատմության մեջ, իրավամբ, առկա են ընտանեկան իրավունքի հետևյալ սկզբունքները. Ընտանիքը տղամարդու և կնոջ միություն է։ Ընտանիքը սերունդների ծննդյան ու դաստիարակության հիմնաքարն է, որը հաստատվում է Աստծո օրհնությամբ։

Հարկավոր է իմանալ.

Անկախ նրանից՝ աթեիստ ես, թե հավատքով առ Աստված, պետք է գիտակցես, որ բնական իրավունքի նորմը, տվյալ դեպքում, ընտանիք կազմելու իրավունքը, անկախ նրանից, բնության կողմից է այդ խաղի կանոնը դրված, թե Արարչի, չի կարելի խախտել։

 

Լևոն Բաղդասարյան

«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն