Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ. Փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել  է  Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակը,որին կից գրել է.

«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…

…Այլ բան չունեմ ասելու, քան ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք…

Կից՝ Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթը, pdf տարբերակն ըստ պահանջի…»։