Թուրքերը խուճապահար են. Չինաստանը եկել է Իդլիբ …

Եկեք նորից մեր ուշադրությունը դարձնենք դեպի Մերձավոր Արևելք: Եվ ասենք միանգամից. ամբողջ աշխարհը, ոչ միայն Մերձավոր Արևելքը, գնում է դեպի աշխարհաքաղաքական իրավիճակի լուրջ և բարդ հանգուցալուծում: Ահա մի հաղորդագրություն մարտի 29-ին՝ սիրիական ընդդիմադիր «The Syrian Observer» ինտերնետային ռեսուրսից. Թուրքիայում, ինչպես նաև ահաբեկիչների շրջանում, խուճապ է սկսվել: Սիրիայում հակաահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում առաջին անգամ Չինաստանի պաշտոնական պատվիրակությունն այցելեց Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածք: Իդլիբի մեծ մասը, հիշեցնում ենք, մնում է այսպես կոչված «զինված ընդդիմության» գերակշռող վերահսկողության տակ: Բայց իրականում դա բռնազավթում է ԹՈՒՐՔԻԱՅԻ և տարբեր թուրքամետ զինյալ խմբավորումների կողմից: Եվ հենց այստեղ եկան չինացիները…

Ըստ «The Syrian Observer»-ի՝ Իդլիբի նահանգապետ (կառավարական և ոչ թե թուրքական) Մուհամեդ Նաթուֆը Խան Շեյխունում ընդունել է չինական պատվիրակությանը: Նահանգապետը, մասնավորապես, հանդիպեց բժշկական արդյունաբերության ոլորտում մասնագիտացված չինական մի ընկերության ներկայացուցչի և քննարկեց երկկողմ համագործակցության ոլորտները: Մոհամեդ Նաթուֆը շնորհակալություն է հայտնել ընկերությանը՝ Իդլիբի գյուղական տարածքների մի շարք դպրոցների համար Covid-19 կորոնավիրուսի հայտնաբերման միջոցներ և բժշկական սարքավորումներ տրամադրելու նախաձեռնության համար: Իսկ մենք համոզված ենք, որ պետք է նշել ևս մեկ նրբություն. Չինաստանի պատվիրակության այցը Սիրիայի հյուսիս-արևմտյան տարածաշրջան տեղի ունեցավ ՉԺՀ-ի և Դամասկոսի գլխավոր դաշնակիցներից մեկի`Իրանի միջև ռազմավարական դաշնագրի կնքման ֆոնին, այդ դաշնագիրը ստորագրվել էր անցած շաբաթ:

Իսկ ի՞նչը վախեցրեց թուրքերին և թուրքամետ խամաճիկներին: Միայն երկու փաստ. 1) Չինաստանն այլևս չի թաքցնում իր աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին. 2) չինական պատվիրակությունը «անվնաս» չէր. բացի գործարարներից, նրա կազմում էին ՉԺՀ զինվորականներ և անվտանգության ուժերի աշխատակիցները: Եվ այս չինացի զինվորականներն ու անվտանգության ծառայությունների աշխատակիցները Խան Շեյխունից հյուսիսարևմուտքում տեղակայված «զինված ընդդիմության» հետ այցելեցին Սիրիական բանակի շփման գծի մերձակայքում գտնվող մի քանի գյուղեր: Այսինքն՝ Իդլիբ նահանգում թուրքերի ու թուրքամետ խմբավորումների հետ սիրիացիների շփման գիծ: Համաձայնեք. չինացիները «կանխակալ» են բոլոր թուրքերի նկատմամբ, և հնարավոր է, որ Չինաստանը նախատեսում է առճակատում սկսել Թուրքիայի և այն ուժերի հետ, որոնք բացեիբաց ու գաղտնի կանգնած են Անկարայի թիկունքում, հենց Սիրիայում և՝ հենց Իդլիբ նահանգում:

Բայց նաև Իսրայելում նույնպես խուճապն աճում և ուժեղանում է: Եվ մենք կարծում ենք, որ Իսրայելի ծնկները նույնպես «դողում էին» հենց Սիրիա չինացիների կատարած այցի հետ կապված: «Asharq Al-Awsat» համաարաբական թերթը (սաուդիամետ հրատարակություն, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում), հղում անելով իսրայելական ԶԼՄ-րին, գրել է, որ մարտի 28-ին իսրայելցի մի անանուն նախարար ասաց, որ երկրի զինվորականները և վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը 2011 թվականից ի վեր «խոր տարաձայնություններ ունեն» սիրիական հակամարտության շուրջ: Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի (նրա ղեկավարած նախարարությունը նույնպես չի նշվում), վերջին 10 տարվա ընթացքում իսրայելցի որոշ պաշտոնյաներ դիտարկել են ճգնաժամը հարևան արաբական երկրում՝ որպես նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու հնարավորություն, իսկ մյուսները սատարում էին նրա իշխանությանը: Միևնույն ժամանակ, անանուն նախարարը ափսոսանք հայտնեց, որ Սիրիայում ի վերջո գերակշռում են ալ-Ասադի կողմնակիցները, ինչը «լուրջ սխալ էր՝ հօգուտ Իրանի»: «Այսօր մենք վճարում ենք այդ սխալի գինը», – ասել է անանուն նախարարը: Իսրայելում Ալ-Ասադի որոշ հակառակորդներ կարծում էին, որ ժամանակն է նրան տապալել, հատկապես այն բանից հետո, երբ սիրիական ընդդիմությունը Թել Ավիվի հետ հարաբերություններում «բացահայտություն» ցուցաբերեց: Անգամ այդ ժամանակ պարզ էր, որ նրա հրաժարականը «առանց Իսրայելի անհնար կլիներ»,- ասաց պաշտոնյան: Սիրիայի զինված ընդդիմության որոշակի խմբակցություններ «կապվել են Իսրայելի հետ», իսկ նրանց որոշ անդամներ «բացահայտ այցելել են Թել Ավիվ և հայտարարել, որ պատրաստ են խաղաղության»: Նրանք նաև Իսրայելից նյութատեխնիկական աջակցություն և զենք էին խնդրել՝ Դամասկոսի վարչակարգի դեմ պայքարի համար, շարունակեց այդ նախարարը:

Ահա Իրանի և տողերիս հեղինակի ճշմարտացիության ապացույցը (թեկուզ անուղղակի), համենայնդեպս 2012 թ. ի վեր, բոլոր նրանք, ովքեր պնդում էին, որ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի հիմքում (և, հետևաբար, «Իսլամական պետություն» խմբավորման թիկունքում) կանգնած են ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Իսրայելը: Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացքում Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործում էր հարևան երկրում ռազմական գործողությունների անմիջական թատրոնից խիստ հեռավորության վրա: Եվ իբր հավատարիմ էր «չեզոքությանը»: Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը հասցրել և շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքի խորքում, հիմնականում Դամասկոսի կողմում կռվող իրանամետ կազմավորումների դեմ, իրականացնում է սադրանքներ (օրինակ՝ ռուսական «Իլ -20» ինքնաթիռի դեմ), ինչպես նաև բուժում վիրավոր և հիվանդ ահաբեկիչներին իրենց ռազմական հոսպիտալներում: Մենք դա համարում ենք Իսրայելի պասիվ մասնակցությունը Սիրիայի դեմ պատերազմին՝ ահաբեկիչների և Թուրքիայի կողմից: Նամանավանդ, հաշվի առնելով, որ Իսրայելը սկսում է ավիահարվածներ հասցնել Սիրիային, երբ սիրիական բանակը և նրա դաշնակիցները ռազմական գործողություններ են սկսում ահաբեկիչների դեմ, կամ փորձում են համոզել քրդերին՝ Սիրիայի այն հատվածները, որոնք վերահսկվում են քրդերի կողմից (մասնավորապես – SDF ամերիկամետ խումբ), փոխանցել Սիրիայի կառավարության վերահսկողության տակ: Սիրիական դոմինոյի բոլոր «քարերը» սեղանին դրված էին մեկ կազմով. 1) Թուրքիան դաշինքի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. 2) Չինաստանը՝ դաշինքի մեջ Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի և շիական աշխարհազորայինների հետ: Հայաստանի քաղաքացիներ՝ կանխատեսումներ արեք և կարող եք գրազ գալ և խաղադրույքներ կատարել…

Սերգեյ Շաքարյանց