Ուզում եմ ճիշտ հասկանանք. ես ոչ մի ազգի դեմ չեմ, բացառությամբ թուրքերի և տգետ հայերի, վերջիններն ավելի վտանգավոր են

Հարգելի՛ հայ ազգ, խոսքս ուզում եմ ուղղել  այն մարդկանց, ովքեր մեր ազգի ու հայրենիքի այս դժվարին օրերին փրկություն են փնտրում։ Ուզում եմ ճիշտ հասկանանք. ես ոչ մի ազգի դեմ չեմ, բացառությամբ թուրքերի և տգետ հայերի։ Վերջիններն ավելի վտանգավոր են։ Պետք է գտնենք ճանապարհ։ Ոնց հաշվենք, մեր փրկության ուղին ռուսների հետ է, իրենք ռեալ են, միշտ էլ հասել են օգնության։ Ռուսահայկական համատեղ զորքերը կազատագրեն մեր բոլոր տարածքները։ Բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են, որ ամերիկացիները, ֆրանսիացիները կամ առավել ևս անգլիացիները կօգնեն, կարծում եմ միտումնավոր խեղաթյուրում են մեր փրկությունը.

  1. Հեռացնել այս վարչախմբին (սրանց իշխանության բերել են թուրքերը և հիմա ամեն ինչ անում են, որ պահեն),
  2. Իշխանության բերել միայն Ռոբերտ Քոչարյանին, վստահել միայն նրան, մնացածը տեխնիկայի հարց է։

Եթե սա չանենք, մենք լավագույն դեպքում գաղթելու ենք և մի 100 տարի ամոթով ապրելու այլ երկրում՝ ամեն թուրքի դեմ կզելով։ Բայց կարծում եմ՝ հայերի սիմվոլը ոչ թե շունն է, այլ առյուծը։ Մենք կատվազգի ենք, ա՛յ անգրագետ, չկայացած լրագրող և քաղաքական գործիչ։

Աստված մեզ պահապան։

Սարգիս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից