Ամեն ինչ տրամաբանական է. եթե պետության ղեկին թշնամի գայլերի բանավոր հրահանգները կատարող տուզիկներ են, ապա այլ կերպ չի էլ կարող լինել․ Կարեն Վրթանեսյան

Այս գիշեր մեր զոհվածների մարմինները Արցախից ՀՀ տեղափոխող մեքենան քարկոծել են ադրբեջանցիները, ապակիները ջարդել։

Վարորդը չի կանգնել, քշել է, հասել է Գորիս։

Միաժամանակ ՀՀ անպաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «մարտի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ»:

Ամեն ինչ տրամաբանական է. եթե պետության ղեկին թշնամի գայլերի բանավոր հրահանգները կատարող տուզիկներ են, ապա այլ կերպ չի էլ կարող լինել։

Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։