Իրանի լիբանանյան դաշնակիցները՝ Սիրիայի ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազայում

Ասում են, որ մարտի 26-ին իսրայելահայերը «հանկարծ» որոշել են ընդդիմանալ այս երկրի կառավարությանը. վերջապես (!) իսրայելահայերը «դեմ են», որ իրենց երկիրը իսրայելական զենք մատակարարել և մատակարարում է «կովկասի-թաթարստանին», Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմին: Իբր, իսրայելահայերը բողոքի ակցիա էին անցկացրել  Նեթանյա քաղաքում՝ «Elbit Systems» պաշտպանական ընկերության շենքի դիմաց: Ըստ բողոքարարների խոսքերի՝ անցած աշնանը ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն և Թել Ավիվը զենքի նոր գործարքներ են կնքել: Ցուցարարները կովկասյան թաթարների ղեկավարությանը մեղադրել են Արցախի դեմ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ վանկարկելով «Ալիևը ահաբեկիչ է». «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ և պահանջում ենք, որ Իսրայելն արթնանա և դադարեցնի խայտառակ գործարքները Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի հետ: Այս ռեժիմը իսրայելական զենք է օգտագործում՝ Արցախում խաղաղ բնակիչների դեմ հարձակվելու համար: Բոլորս գիտենք, որ իսրայելական զենքը խլել է հազարավոր զինվորների և խաղաղ բնակիչների կյանք»… Իսկ ինչո՞ւ էին նրանք լռում էին պատերազմի ընթացքում, ինչու՞ էին լռում 2016 թ. ապրիլին: Ընդհանրապես, իսրայելահայերը «երե՞կ են» արթնացել, և «հանկարծ» ուզում էին Իսրայելի նույնատիպ  ֆաշիստական ​​ռեժիմից պահանջել դադարեցնել ռազմական մատակարարումները Ալիևների հանցավոր կլանին…

Բայց մենք, այնուամենայնիվ, որոշել ենք Մերձավոր Արևելքից եկող լուրերի ողջ հոսքից առանձնացնել իսկական սենսացիան: Դրա հետևում թաքնված են որոշ առայժմ անհասկանալի գործընթացներ, բայց հիմա արդեն նկատելի է, որ տեղի ունեցածը շուտով կվերածվի սիրիական ճգնաժամի հանգուցալուծուման: Լուրը Իսրայելից չի եկել. սենսացիան եկել է Լիբանանից: Լիբանանյան (շիա) «Հըզբոլլահ» կուսակցության [«Աստծո կուսակցություն»] արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ամմար ալ-Մուսավին, մարտի 25-ին Բեյրութի «Ալ-Մանար»  հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է արաբական և իսրայելական որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը «Սիրիայում «Հըզբոլլահի» նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքի մասին»՝ անելով հիմնականում անսպասելի և սենսացիոն հայտարարություններ: Նախ, մի քանի օր առաջ (հաշվելով մարտի 25-ից)… տեղի է ունեցել «Հեզբոլլահի» պատվիրակության այցը Մոսկվա: Դե, բայց՝ էլ ո՞ւր, հո՝ ոչ Բրյուսել: Պատվիրակությունը գլխավորում էր Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահ» խմբակցության ղեկավար Մուհամադ Ռաադը: Ամմար ալ-Մուսավին հայտարարել է, որ «Ռուսաստանի պաշտոնյաների հետ բանակցությունները դրական էին և կառուցողական»: Սկզբունքորեն կարելի է պատկերացնել, թե կոնկրետ ում հետ: Ամեն դեպքում, Ռուսաստանի Գլխավոր շտաբի հրամանատարությունն ընդունել և բանակցություններ է վարել «Հըզբոլլահի» հետ, դա կասկածից վեր է, եթե կենտրոնանանք Սիրիայի և այդ երկրում տիրող իրավիճակի վրա: Հայտնի է նաև, որ լիբանանյան շիաներին մարտի 15-ին ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լրատվամիջոցները համառոտ և առանց բացատրությունների հաղորդել են այս հանդիպման մասին: Լավրովը շիաների հետ խոսել է այն մասին, որ Մոսկվան պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականության սկզբունքը և կոչ է անում բանակցություններ վարել «լիբանանյան հասարակության բոլոր առաջատար դավանանքային խմբերի ներկայացուցիչների հետ բացառապես իրավական ոլորտում և առանց օտարերկրյա միջամտությունների»: Սակայն մեզ համար դժվար է պատկերացնել, որ «Հըզբոլլահի» հետ Լավրովի բանակցություններում նրանք (ռուսներ և շիաները) չէին խոսի Սիրիայի և «Աստծո կուսակցության» զորամասերի դերի մասին սիրիական պատերազմում:

Երկրորդ, ալ-Մուսավին հայտարարել է, որ շիական կուսակցությունն իր մարտիկներին տեղակայել է «նույնիսկ սիրիական Լաթաքիայում գտնվող «Խմեյմիմ» ռուսական ռազմաբազայում», և, նրա խոսքերով, պարզվում է, որ «դա գաղտնի տեղեկատվություն չէ»: Ընդգծելով «Սիրիայում «Հըզբոլլահի» և ռուսական զորքերի կողմից համատեղ ձեռք բերված ռազմական հաջողությունները», «Ալ-Մանար»-ի զրուցակիցը մատնանշել է «այդ կապակցությամբ երկու կողմերի ռազմավարական համակարգումը»: «Հըզբոլլահը» բացարձակապես մեկուսացված չէ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- արձանագրել է ալ-Մուսավին:

Այս կապակցությամբ նա բացատրել է, որ «Պարսից ծոցի արաբական որոշ երկրներ, ինչպես նաև եվրոպական պետությունների մեծ մասը, բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների, գաղտնի կապվում են «Հըզբոլլահի» հետ՝ ԱՄՆ ճնշումներից խուսափելու համար: Ավելին, նույնիսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ամենահավատարիմ ստրուկը, չի ընդհատում իր կապերը «Աստծո կուսակցության» հետ»,- շեշտել է ալ-Մուսավին: Որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները հիշեն և գիտակցեն, թե ինչ քայլ է դա, որն է նրա աշխարհաքաղաքական որակը, հիշեցնենք, որ «Հըզբոլլահը», որը 2012 թվականից պայքարում է Սիրիայի կառավարական ուժերի կողմից, ճանաչված է «ահաբեկչական կազմակերպություն» Իսրայելի, Միացյալ Նահանգների և ԵՄ-ի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների և մի շարք այլ երկրների կողմից:

Առաջիկայում, ըստ երևույթին, պետք է ակնկալել հակաիրանական և հակառուսական հայտարարությունների և գործողությունների հաջորդ փուլերը՝ Արևմուտքից և Իսրայելից: Ի դեպ, նաև Թուրքիայի կողմից, ի վերջո, Հյուսիսային Սիրիայում թուրքերի և ռուսների միջև մարտի 15-ից ի վեր ռազմական բնույթի «թյուրիմացություններ» են եղել, և տեղեկություններ կան, որ այդ «թյուրիմացությունները» շարունակվում են, և միտում կա, որ մենք հետագայում ականատես կլինենք Սիրիայի հարցով «ռուս-թուրքական համագործակցության սրմանը»: Հնարավոր է՝ «Խմեյմիմ» բազայում «Հըզբոլլահի» մարտիկների հայտնվելը կապ ունի դրա հետ: Այլ եզրակացությունները՝ ավելի ուշ …

Սերգեյ Շաքարյանց