Որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է մեկ աճյուն

Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություից հայտնում են, որ վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այսպես, որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է  1524 աճյուն: