Պեսկովը՝ Փաշինյանի հրաժարականի որոշման մասին

Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ Պուտին-Փաշինյան շփումները շարունակական բնույթ են կրում:

«Նա [Փաշինյանը] կմնա [Հայաստանի վարչապետի] պաշտոնակատար, ուստի այս որոշումը անհապաղ քննարկման կարիք չունի», – ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ երկու երկրների ղեկավարները «վերջերս են շփվել, և շփումները շարունակվում են»: