Իրանում վնասազերծել են անվտանգության ուժերի աշխատակիցների վրա հարձակված զինյալներին

Երկու զինյալներ, որոնք զինված հարձակում են գործել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտի վրա, վնասազերծվել են երկրի անվտանգության ուժերի կողմից: Այս մասին կիրակի՝ մարտի 28-ին, հայտնել  է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ վնասազերծված արմատականները կապված են Իրանում արգելված «Ահվազի ազատագրման արաբական շարժում» անջատողական կազմակերպության հետ:

Ավելի վաղ Խուզեսթան նահանգում ահաբեկիչները կրակ էին բացել անվտանգության ուժերի անդամների ուղղությամբ և մտադիր էին մտնել ռազմական օբյեկտ: Նրանք վիրավորվել են, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Հարձակվողներից առգրավվել են ավտոմատներ ու զինամթերք:

Մարտի 12-ին Միջերկրական ծովում իրանական բեռնանավի վրա ենթադրյալ ահաբեկչության պատճառով գործարկվել պայթուցիկ սարքը: