Ֆիզուլիից մինչև Շուշի 44 օր տևած պատերազմի ամենաթեժ կետերում դիմահար մարտերի կամավոր մասնակից Հակոբ Բերբերյանն է․ ամիսներ շարունակ գտնվում է բանտում՝ շինծու մեղադրանքով

Ֆիզուլիից մինչև Շուշի 44 օր տևած պատերազմի ամենաթեժ կետերում դիմահար մարտերի կամավոր մասնակից Հակոբ Բերբերյանն է: Նոյեմբերի 9-ի գիշերը կապիտուլյանտի դավաճանությունից զայրացած գնացել է կառավարության շենքի մոտ: Ոչինչ չի ջարդել, որևէ բան չի վնասել… ամիսներ շարունակ գտնվում է բանտում շենք շինությունների հրկիզման շինծու հոդվածով:

Ավելորդ եմ համարում ասել, որ սորոսական փողով իրավապաշտպանները լռում են այս քեյսով:

Այս տղայի նկատմամբ կոնկրետ հետապնդում է իրականացվում: Իմ սխալն է եղել, որ առաջին պահից աչքիս տակ չեմ պահել այս քեյսը…

Հարգելի Ռուբեն Մելիքյան, խնդրում եմ այս թեմայով լուրջ զբաղվել:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից։