Նիկոլը ՍՈւ- 30ՍՄ- ների ու դրանց հրթիռների առնչությամբ ստեց կրկնակի, ստեց լկտիաբար` կոծկելու համար իր կամ իրենց հանցագործությունը. 2 (տեսանյութ)

Սկիզբը` այստեղ

Դավաճան Նիկոլը 2019թ. դեկտեմբերին «հպարտ ժողովրդին», «սիրելի ժողովրդին» խաբելու, մոլորեցնելու նպատակով և իր դավաճանական քաղաքականությանը հետամուտ, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանի հետ միասին, Գյումրիի օդանավակայանում յուրօրինակ շոու էր կազմակերպել` ծափողջյուններով դիմավորում էր Հայաստանի գնած ու ռուս օդաչուների կողմից այստեղ բերվող ՍՈւ- 30ՍՄ կործանիչները:

Իհարկե, գալու է ժամանակ, երբ այսօր դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից բացի, Դավիթ Տոնոյանը նույնպես ստիպված է լինելու պատասխան տալ ՍՈւ- 30ՍՄ-ների գնման հանցավոր գործարքի համար, և ոչ միայն… Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլն այն ժամանակ, երբ Գյումրիի օդանավակայանում վայրէջք կատարեցին առաջին առաջին 4 կործանիչները:

«Այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»:

ՍՈւ- 30ՍՄ կործանիչներն ինչպե՞ս էին ապահովելու Հայաստանի ու նրա ժողովրդի անվտանգությունը, երբ Հայաստան էին բերվել առանց հրթիռների, ինչը պարզ երևում է նաև Գյումրիի օդանավակայանի երկնքում այդ կործանիչների թռիչքը, վայրէջքը, ինչպես նաև օդանավակայանում կանգնած ՍՈւ- 30ՍՄ-ներին պատկերող տեսանյութերում, ի դեպ, հրապարակված նաև Նիկոլի կողմից իր ֆեյսբուքյան էջում :

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճանը վերջերս ինքն էլ փաստերի ճնշման ներքո Օհանավանում ստիպված էր խոստովանել, որ ՍՈւ- 30ՍՄ-ները, այո, Հայաստան են բերվել առանց հրթիռների, սակայն հերթական անգամ դիմելով «կռուտիտի» իր սիրած հնարքին, խորամանկեց, թե ՀՀ-ն ինքնաթիռները գնել է, սակայն հրթիռները չի հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը:

«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈՒ-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»,- կեղծավորաբար փորձելով հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե ինքը դրա համար ցավում է, ասաց դավաճանը:

Նախ, պետության, նրա ժողովրդի անվտանգության ապահովման մասին մտածող ղեկավարը կործանիչները չի գնում առանց հրթիռների, իսկ գնելու դեպքում էլ համապատասխան և անհրաժեշտ հրթիռները ձեռք է բերում մինչև պատերազմը` ունենալով դրա համար լիովին բավարար ժամանակ (1 տարի 8 ամիս), և ոչ թե հրթիռները փորձում է ձեռք բերել պատերազմի ընթացքում, հետո էլ ցավակցություն հայտնում ու փորձում արդարանալ, թե պատերազմի ընթացքում չհասցրեցինք…

Երկրորդ. ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, ստախոսը, կեղծարարը, մանիպուլյատորը հերթական անգամ լկտիաբար ստում է, կեղծում` փորձելով հրթիռները ձեռք չբերելն արդարացնել ժամանակի անբավարարությամբ` իբր թե փորձել են դրանք ձեռքբերել, սակայն պատերազմի ընթացքում չեն հասցրել: Այս սուտը նախատեսված է իր զոմբիների, տրամաբանելու անընդունակ մարդկանց, ինչպես նաև հասարակության անտեղյակ ու միամիտ հատվածի համար: Իսկ ո՞րն է իրականությունը…

Իրականությունն այն է, որ ՌԴ օրենսդրությամբ, անվտանգային նկատառումներից ելնելով, արգելված է ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների «օդ-օդ» դասի մեծ հեռահարության հրթիռների վաճառքը որևէ երկրի, ինչին Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը հիշյալ կործանիչները գնելու ժամանակ կամ նույնիսկ դրանից առաջ տեղյակ են եղել, չէին կարող տեղյակ չլինել:

Խոսքն այն հրթիռների մասին է, որոնք, ինչպես Նիկոլն ասաց, «հնարավորություն կտային ՍՈՒ-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ», և առանց որոնց, ՍՈՒ-30ՍՄ-երի գնումը ոչ միայն անիմաստ էր, այլև ՀՀ պաշտպանունակության համար խիստ կարևոր միջոցների հանցավոր, դավաճանական կամ թշնամական վատնում:

Որպեսզի անտեղյակ ընթերցողներին առավել հասկանալի լինի վերոնշյալ հրթիռների նշանակությունն ու կարևորությունը, տեղեկացնենք, որ կործանիչ ավիացիայի «օդ-օդ» դասի հրթիռները լինում են փոքր, միջին և մեծ հեռահարության: Կործանիչները երկնքում միմյանց հայտնաբերում են իրենց ռադարներով, սակայն հայտնաբերելը դեռ բավարար չէ: Եթե թշնամու կործանիչը գտնվում է, ասենք, 150 կամ 200 կիլոմետր հեռավորության վրա, իսկ քո կործանիչը, ի տարբերություն թշնամու կործանիչի, չունի մեծ հեռավորությունից նրան խոցելու ունակ հրթիռ, համարիր, որ խիստ թանկարժեք ինքնաթիռդ ենթակա է կործանման, օդաչուներդ էլ` զոհվելու:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում մեր դեմ օգտագործվել են երկու մակնիշի կործանիչներ` Ուկրաինայում արդիականացված ռուսական արտադրության МиГ-29 կործանիչները և ամերիկյան F 16-ները: Ամենայն հավանականությամբ, դրանք զինված են եղել «օդ-օդ» դասի մեծ, այսինքն` 100 կիլոմետրից ավելի հեռահարության հրթիռներով, և հենց դա նկատի ունենալով է, որ պատերազմի ողջ ընթացքում մեր վերոնշյալ կործանիչները չեն օգտագործվել թշնամու ռազմական ավիացիայի դեմ մարտնչելու, նրան խոցելու համար, զինվորականները պարզապես չեն համարձակվել ՍՈՒ-30ՍՄ կործանիչներն այդ նպատակով օդ բարձրացնել:

Չենք կարող բացառել, որ թշնամու МиГ-29 և F 16 կործանիչները զինված են եղել «օդ-օդ» դասի միջին (մինչև 100 կմ) հեռահարության հրթիռներով, սակայն այդ դեպքում մեր ՍՈՒ-30ՍՄ-ներն օդային մարտում չօգտագործելու փաստը պետք է վկայությունը համարել նրա, որ դրանք չեն ունեցել նույնիսկ միջին (մինչև 100 կմ) հեռահարության հրթիռներ:

Ընդգծենք, որ մեր ՍՈՒ-30ՍՄ կործանիչները պատերազմից առաջ մասնակցելով վարժական թռիչքներին, օգտագործել են ոչ թե «օդ-օդ» դասի, այլ նախկինում ՀՀ զինանոցում արդեն իսկ եղած «երկիր-օդ» դասի հրթիռներ, ինչը հաստատվում է նաև Նիկոլի 2020թ. հուլիսի 3-ի հայտարարությամբ, ոչ մեծ հեռահարության այդ հրթիռներով խոցել են երկրի վրա, ցամաքում եղած պայմանական թիրախներին:

Այն, որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը լկտիաբար ստել է` հայտարարելով, թե պատերազմի ընթացքում իրենք չեն հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր հրթիռները, ապացուցվում է նաև նրանով, որ պատերազմից հետո անցած ավելի քան 4 ամսում էլ «օդ-օդ» դասի մեծ հեռահարության հրթիռներ չեն գնվել, քանի որ դրանք, ինչպես նշեցինք, հնարավոր չէր գնել: Այս կապակցությամբ մեր սկանդալային բացահայտումը` հաջորդիվ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան