Նոր «լեզվակռիվ» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ Իրանի կողմից կատարված «ուղղումներով»

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այժմ տարօրինակ «խոսքակռիվ» է ընթանում: Եվ սկսել է պատերազմը հիվանդ մարդ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Ինչո՞ւ ենք գրում հիվանդ. քանի որ այն փաստը, որ Բայդենը տառապել է կամ դեռ տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ, կասկած չի հարուցում աշխարհում որևէ մեկի համար, և, անկեղծ ասած, հայտնի է, որ այս հիվանդությունն անբուժելի է: Այսպիսով, արեք ձեր եզրակացությունները, Հայաստանի քաղաքացիներ… Իսկ «լեզվակռիվը» Բայդենն սկսել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» անվանելով և սպառնալով, որ Պուտինը «կպատասխանի ամեն ինչի համար (ըստ երևույթին, Բայդենի՞ն…)»:

Քանի որ արձագանքներ եղան Մոսկվայից, և դրանք «տարբեր տրամաչափի» պատասխաններ էին, մենք ներկա իրավիճակն այնպես ենք հասկանում, որ ռուսական կողմը, ըստ էության, արձագանքել է երեք տեսանկյուններից. 1) «իսկ մենք հիվանդներից չենք նեղանում»: 2) «Ամերիկա, նախքան ինչ-որ մեկին մարդասպան անվանելը և մեղադրելը, շրջվիր և նայիր ինքդ քեզ հայելու մեջ`սկսած ՆԱՏՕ-ի կողմից 1999 թ. Հարավսլավիայի դեմ հանցագործ պատերազմից»: 3) «Խոսիր-խոսիր, ծեր հիվանդ մարդ. մենք գիտենք, թե ում ես բարձրաձայնում-հնչեցնում»: Եվ արդյունքում Պուտինը Բայդենին առաջարկել է զրուցել «բաց եթերում»՝ այստեղից-այնտեղից, երկիր մոլորակի ներկայիս օրակարգից, մոլորակի շուրջ ԱՄՆ-ի հանցագործություններից և այլն: Պատահական չէ, որ Պուտինի առաջարկից հետո, Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Իրանի և այլ երկրների դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու համար, հայտարարելով, որ բոյկոտները բացասաբար են անդրադառնում մարդկանց կենսապայմանների վրա: «Միակողմանի պատժամիջոցները երբևէ հասե՞լ են հայտարարված նպատակներին: Երբեք։ Պարզապես հիշեք կոնկրետ դեպքերը՝ Իրաք, Իրան, Սիրիա, Վենեսուելա և այլն»: Իսկ Իրանի ԱԳՆ ընդհանրապես «տեղն է դրել ԱՄՆ-ին»: Ինչպես մարտի 23-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Սաիդ Խատիբզոդան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նիստում ԻԻՀ դեմ մի խումբ երկրների բանաձևի հաստատմանն ի պատասխան, Թեհրանը մերժում է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը, քանի որ «այլ ազգերի իրավունքները ոտնահարող երկրները չեն կարող հայցվորի կամ դատախազի դեր զբաղեցնել»: Ինչպես շեշտել է Խատիբզոդան, Արևմուտքի [այսինքն՝ Միացյալ Նահանգների] այս բանաձևում չի նշվում տասնյակ անմեղ երեխաների և հարյուրավոր անմեղ հիվանդների մահվան մասին՝ դեղերի և բժշկական սարքավորումների դժվար հասանելիության, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի հազարավոր քաղաքացիների «կյանքի իրավունքի» և «բուժում ստանալու իրավունքի» ակնհայտ խախտման հետևանքով, հաղորդում է «Mehr News» գործակալությունը:

Մեկ վայրկյան շեղվելով այս նյութի հիմնական թեմայից` նշենք. որքան լավ է, որ Իրանի ԱԳՆ-ը գիտի այն մասին, որ «այլ ազգերի իրավունքները ոտնահարող երկրները չեն կարող հայցվորի կամ դատախազի դեր զբաղեցնել»: Որպես Հայաստանի քաղաքացի, ես կրքով և անհամբերությամբ սպասում եմ, մեր հարավային հարևանները նման հայտարարություն տարածեն նաև կապված Թուրքիայի, ԻՍՐԱՅԵԼԻ և «կովկասի-թաթարստանի» գործողությունների հետ՝ ուղղված Արցախի Հանրապետության և արցախահայության դեմ: Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ Իրանում նախընտրական իրավիճակ է, դա քաղաքականապես ծայրաստիճան օգտակար կլինի Իրանի նախագահի բոլոր թեկնածուների համար, եթե նրանք ընդգծեն Իսրայելի՝ Արցախի և ամբողջ Այսրկովկասի հայերի նկատմամբ քաղաքականության հանցավոր բնույթը:

Բայց վերադառնանք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «բառային պատերազմի» հարցին: Ի պատասխան Պուտինի առաջարկի՝ Բայդենը չկարողացավ ինչ-որ խելքը գլխին բան ձևակերպել: Սակայն պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահը վախենում և խուսափում է իր ռուս գործընկերոջ հետ անմիջական զրույցից: Բայդենի փոխարեն «խոսել է» ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մարտի 22-ին MSNBC-ին տված հարցազրույցում. «Ռուսաստանի հետ դժվար օրեր են սպասվում, քանի որ կան խնդիրներ, որոնց շուրջ մենք խոր տարաձայնություններ ունենք, կան գործողություններ, որոնց պետք է վճռական պատասխան տալ: Մենք նաև հավատում ենք, որ Ռուսաստանի հետ կարող ենք աշխատել առանցքային ոլորտներում, այդ թվում` միջուկային ոլորտում, որտեղ մի քանի շաբաթ առաջ հինգ տարով երկարաձգել ենք նոր ՀՆՍՄՊ [Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների պայմանագիրը]: Այս հարաբերությունները հեշտ չեն լինելու, հղի կլինեն լուրջ մարտահրավերներով: Նրանք Ամերիկայից պահանջելու են պաշտպանել իր շահերը: Կան նաև ոլորտներ, որոնցում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել կայուն և կանխատեսելի ձևով`երկու երկրների շահերից ելնելով»:

Ի՞նչ «վճռական պատասխան». դե, այստեղ մենք բոլորս՝ Երկիր մոլորակի բնակիչները, ըստ երևույթին, պետք է դիտարկեն իրավիճակը նաև Նովոռոսիայում (Դոնբաս) և Արցախում: Նովոռոսիայում ԱՄՆ-ը, Թուրքիան և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ պատրաստում են ուկրա-նացիստներին, որպեսզի ֆաշիստները դուրս գան նոր պատերազմի: Արցախում ամերիկացիները սադրում են թուրքերին և կովկասյան թաթարներին, եթե ոչ հիմա, ապա 5 տարի հետո վտարել, դուրս շպրտել ռուս զինվորականներին: ԱՄՆ-ը մեծացրել է Սևծովյան ավազանում իր ագրեսիվ գործողությունների հաճախականությունն ու բարդությունը: Ի պատասխան՝ ռուսները ցույց են տալիս, թե ինչպես են կարճ ժամանակում ոչնչացնելու Սև ծովի տարածությունում ցանկացած ծովային և օդային թիրախներ: Արդեն շատ բան պարզ է, այդպես չէ՞:

Իսկ մարտի 24-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը պատասխանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանը. «Քանի որ ամերիկացիները կանխատեսում են, ուրեմն իրենք պլանավորում են: Իսկ եթե պլանավորում են, ապա կարող են նաև իրականացնել: Բայց այդ դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց գործողությունների համար»: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սա ԱՄՆ պաշտոնատար անձանց առաջին հայտարարությունը չէ՝ կապված Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի հետագա մտադրությունների հետ, և շեշտել է. «Մենք տրամադրված ենք կառուցողական համագործակցության, որը հաշվի կառնի կողմերից յուրաքանչյուրի շահերը, հավասար կլինի: Ուզում եմ ընդգծել, որ մենք ոչ մի թշնամական գործողություն չենք կատարել Միացյալ Նահանգների դեմ, դրանք չենք կատարում ներկայումս և չենք նախատեսում կատարել ապագայում»: Այնուամենայնիվ, անզեն աչքով նկատելի է, որ Պատրուշևը նախազգուշացնում է Միացյալ Նահանգներին և խորհուրդ է տալիս Վաշինգտոնին՝ նախօրոք հրաժարվել Ռուսաստանի դեմ ծրագրվող գործողություններից: Ինչպես հիշում ենք, ԱՄՆ-ը ժամանակին պլանավորում էր գրավել Ղրիմը՝ թերակղզին հեղեղելով «ՆԱՏՕ-ի բազաներով», այսինքն՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի բազաներով: Այո-այո, նաև Թուրքիայի: Սակայն 2014 թ. փետրվար-մարտից հետո այդ «պլանավորումը» փլուզվել է. դա հենց այն է, ինչ Բայդենը «չի կարող մոռանալ և ներել», քանի որ հեղաշրջում Ուկրաինայում, Ղրիմը արյան մեջ թաթախելու փորձերն  ու Նովոռոսիայի պատերազմը. այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հենց Բայդենն էր փոխնախագահ (մինչ 2017 թ. հունվարի 20-ը) Օբամայի վարչակազմում: Հասկանալի է, որ Ալցհայմերով տառապողի մոտ «ներքևում դեռ ինչ-որ բան այրվում է» …

Սերգեյ Շաքարյանց