Կտեսնենք. Սերժ Սարգսյանը՝ ընտրություններում իր դերակատարման մասին (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին տուրք մատուցելուց հետո կարճ արձագանքեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի դերակատարումն ինչպե՞ս է արտահայտվելու՝ խրամատը չլքելով, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց մեկ բառով՝ կտեսնենք:

Մյուս հարցերին Սերժ Սարգսյանը չպատասխանեց:

«Կներեք, շտապում եմ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքված կուսակիցներին ու համախոհներին դիմեց՝ ասելով, որ քաղաքական խրամատը չի լքելու:

«Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում