Արցախցիներին մի խնդրանք միայն՝ այսուհետև ղեկավարներ ընտրելիս, եղեք հնարավորինս սթափ, հեռատես ու զերծ պահի ընկալումներից…

Ես չեմ դիմում այն արցախցիներին, որոնք օժտված են կամային բարձր որակներով, մտավոր մեծ ներուժով և ունակ են դիմակայելու նաև հայկական ազգանուն կրող ամեն տեսակ ճղճիմություններին։ Դիմում եմ նրանց, որոնք, ցավոք, կարող են տրվել զուտ զգացմունքներին ու հույզերին։ Մեր անչափ սիրելի արցախցիներ, կոնկրետ իմ շրջապատում չի եղել և չկա որևէ մեկը, որը մտքի ծայրով անգամ փորձի Ձեզ նսեմացնել, անհոգ եղեք և կենտրոնացեք առաջիկա ծանր մարտահրավերների լուծման անհրաժեշտության վրա, մենք Ձեր մշտական աջակիցներն ենք։ Եթե արցախցին սխալներ է  թույլ տվել, ապա դրանք տասնապատիկ անգամ ավելի քիչ են եղել, քան Հայաստանի ցանկացած բնակավայրում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ուղղամտությունը, իրական համարձակությունը, նվիրվածությունը, կամքն ու օժտվածությունը։ Օժտվածության մասով ասում են նաև, որպես իրավագետ, քանզի հայ իրավագիտության բարձունքում դեռևս անփոխարինելի է երջանկահիշատակ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցը, որի մասին մեկ այլ հռչակավոր իրավագետ Զորկինը արտահայտվել է հետևյալ կերպ. «Ցավոք, մենք չունենք մեկ այլ իրավագետ, որին մի փոքր անգամ հնարավոր լիներ համեմատել ակադեմիկոս Ներսեսյանցի հետ»։ Մի խնդրանք միայն՝ այսուհետև ղեկավարներ ընտրելիս, եղեք հնարավորինս սթափ, հեռատես ու զերծ պահի ընկալումներից …

Gevorg Danielyanֆեյսբուքյան էջից