Եվ այստեղ Դուք պարտավոր էիք միջամտել. Գոռ Գևորգյանը՝ Միզոյանին (տեսանյութ)
ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը անդրադառնալով այն փաստին, որ երեկ Կառավարության անդամները հրաժարվեցին պատասխանել նախկին իմքայլականների, այդ թվում Գոռ Գևորգյանի հարցերին՝ դիմելով Արարատ Միրզոյանին՝ նշեց. «Խորհրդարանը Ձեր գլխավորությամբ կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին և դրա վառ ապացույցն է անցած օրը Կառավարության անդամների կողմից հեգնական վերաբերմունքը Խորհրդարանական պետության խորհրդարանի անդամ հանդիսացող պատգամավորների հնչեցրած հարցերին: Եվ այստեղ Դուք պետք է միջամտեիք և պարտավոր էիք միջամտել: Այստեղ եք Դուք նաև կերտում Ձեր հետագիծը»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Կառավարության անդամները հրաժարվեցին պատասխանել նախկին իմքայլականներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի և Գոռ Գևորգյանի ոչիշխանահաճո հարցերին՝ խնդրելով հարցերը ձևակերպել գրավոր:
Մանրամասները՝ տեսանյութում