Աշխարհի որ ծայրում լինեք՝ պարտավոր եք պատասխանել հարցերին. Թովմասյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը (տեսանյութ)
ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադառնալով այն փաստին, որ երեկ Կառավարության անդամները հրաժարվեցին պատասխանել նախկին իմքայլականների, այդ թվում Թագուհի Թովմասյանի հարցերին՝ դիմելով Արարատ Միրզոյանին՝ նշեց. «Դուք որպես ԱԺ նախագահ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի առաջին կետի համաձայն ապահովում եք ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Ես Ձեզ հորդորում եմ՝ այսուհետ ավելի ուշադիր լինեք բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում»: Վերջում պատգամավորը հիշեցրեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններում, պարտավոր եք գալ ու պատասխանել պատգամավորների հարցերին»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Կառավարության անդամները հրաժարվեցին պատասխանել նախկին իմքայլականներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի և Գոռ Գևորգյանի ոչիշխանահաճո հարցերին՝ խնդրելով հարցերը ձևակերպել գրավոր:
Մանրամասները՝ տեսանյութում