ՍԴ կազմաքանդմամբ Ն․ Փ․-ն վերջնականապես զրոյացրեց նախորդ շուրջ երեսուն տարիների ինստիտուցիոնալ հիշողությունը

ՍԴ կազմաքանդմամբ Ն․ Փ․-ն վերջնականապես զրոյացրեց նախորդ շուրջ երեսուն տարիների ինստիտուցիոնալ հիշողությունը, որը ցանկացած պետության գոյության առանցքային բաղադրիչներից է։ Արդյունքը՝ ՍԴ այսօրվա նիստն էր, որտեղ քաղաքական բանավեճի մասնակիցներից մեկը` վկայակոչելով 1920 թվականը, ապացուցեց, որ ապրում է իր դոկտորական ատենախոսության ժամանակաշրջանում, («Հայաստանի առաջին Հանրապետության պետական իշխանության համակարգը»), մյուսը՝ դեռ դուրս չի բարձրացել սեփական գերինքնապաշտպանական կաղապարի անադեկվատ սանդղակից։

Ոմանք առհասարակ «նախկիններ»-ի մոտ ստուգարք էին հանձնում «ՍԴ լիազորությունները» դասընթացի շրջանակներում՝ փորձելով ապացուցել, որ տիրապետում են իրենց պաշտոնական լիազորություններին։

Քաղքենի պոլեմիկան ապացուցեց, որ Ն․Փ․-ն այստեղ նույնպես հասել է իր նպատակին՝ կազմաքանդելով ՍԴ-ն և, որ մենք ունենք նախկինից մնացած պետական կառավարման համակարգի ավերակներ, որոնց վրա փորձում է թագավորել արկածախնդիրների խունտան։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից