Անկարայում Ռուսաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են թուրքական արտաքին քաղաքական գերատեսրություն՝ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացման հետ կապված բացատրություններ տալու։ Այս մասին hraparak.am-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։ Թուրքական ԱԳ նախարարությունում դեսպան Երխովին անհանգստություն են հայտնել, կապված անվտանգային ոլորտում առաջացած խնդիրների հետ, որոնք ծագել են սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում՝ հաճախակիացող հարվածների հետեւանքով։ Դեսպան Երխովին նաև ասել են, որ հարվածներն իրականացվում են այնպիսի շրջաններում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում և սպառնալիքներ է ստեղծվում ռեգիոնի կայունության ու անվտանգության համար։

Նշենք նաև, որ դեսպան Երխովին թուրքական ԱԳՆ կանչելու մասին այս լուրը չի հաստատվել ոչ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, ոչ ռուսական դեսպանատան։