ՀՀ պաշտպանության նախարարը հոսպիտալում տեսակցել է ցրտահարված պայմանագրային զինծառայողին

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին  ծանրության:  Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։