2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Զինված ուժերի  2-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումներն այսօր՝ մարտի 23–ին, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

«Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են անձնակազմի գործողությունները, տրվել համապատասխան առաջադրանքներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։