Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. որոնումներ վաղը չեն լինի. Արցախի ԱԻՊԾ

Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման եւ տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն այսօր՝ մարտի 23–ին,  արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին»,– ասվում է հաղորդագրության մեջ։