Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախի տարածքը մաքրել պայթուցիկ առարկաներից: Այդ մասին  տեղեկությունը հրապարակել ՌԴ ՊՆ-ը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից  սկսած ականազերծման աշխատանքների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1739 հա տարածք, 541 կմ ճանապարհ, 1614 բնակելի շենք (ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ): Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են 25349 պայթուցիկ առարկա:

Սակրավորների հայտնաբերած չպայթած զինամթերքը դուրս է բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված «Բալիլջա» պոլիգոնում: Զինամթերքը, որը հնարավոր չի լինում տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ: