Դուշանբեն պաշտոնապես հայտարարվել է 2021թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

2021 թվականին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն՝ որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ Դուշանբեի օպերայի և բալետի թատրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հանդիսավոր բացման ժամանակ Դուշանբեն մշակութային մայրաքաղաք հայտարարելու առիթով ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ՝ Տաջիկստանի ձեռքբերումների մասին, ապա կայացել է տոնական համերգ:

Արարողությանը մասնակցել են Տաջիկստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրներից, քույր քաղաքներից, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից ներկայացուցիչներ, դիանագետներ, նախարարությունների և վարչությունների ղեկավարներ:

Տարվա ընթացքում քաղաքում կյանքի կկոչվի հատուկ միջոցառումների ծրագիրը, որը բաղկացած է մշակութային, ժամանցային և զանգվածային համալիր միջոցառումներից։ Ծրագիրը ներառում է նաև պատմական հուշարձանները վերանորոգելու գործընթաց: